
Ռոնդա Ռոուզին 34 վայրկյանում նոկաուտի ենթարկեց Բետ Կորրեային

Թեթևագույն խաշում UFC չեմպիոնուհին պաշտպանեց տիտղոսը` նոկաուտի ենթարկելով մրցակցուհուն առաջին ռաունդում:
Ռոուզիից հաղթանակի համար պահանջվեց 34 վայրկյան: Բետ Կորրեան բաց թողեց Ռոնդայի հարվածաշարը և տապալվեց գետնին: Իր վերջին մարտը Ռոնդա Ռոուզին հաղթել էր 14 վայրկյանում: Իսկ դրանից առաջ` 16 վայրկյանում:
Ռոուզին անցկացրել է 12 մենամարտ և ոչ մի պարտություն չի կրել: Նա պահպանում է UFC չեմպիոնական գոտին 2012-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը