
Սիլվիո Բեռլուսկոնին ստորագրել է «Միլանի» 48 տոկոս ակցիաների վաճառքի մասին համաձայնագիրը

Գործարքը պետք է փակվի սեպտեմբերի 30-ին:
Կիրակի ստորագրվել է պայմանագիր` Թաիլանդի բիզնեսմեն Բի Տայչաուբոլին «Միլանի» 48 տոկոս ակցիաների փոխանցման մասին: Բեռլուսկոնին կպահպանի ակումբի նախագահի պաշտոնը և կշարունակի տիրապետել «ռոսոներների» սանկցիաների մեծ մասին: Բեռլուսկոնիի Fininvest ընկերությունը հայտարարել է, որ գործարքի արժեքը կկազմի 480 մլն եվրո:
Ենթադրվում է, որ տնօրենների խորհրդում կլինեն Իտալիայի նախկին վարչապետի շրջապատի 7 ներկայացուցիչ և 5 մարդ` Տայչաուբոլի շրջապատից:
Բեռլուսկոնին գլխավորում է «Միլանը» 1986թ.:
Նրա ղեկավարման ընթացքում «ռոսոներները» 8 անգամ նվաճել են Սկուդետտոն և 5 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը