Բաժիններ՝

Գոհար Հարությունյան. «1 շաբաթում 7 կգ նիհարեցի»

Նախկին մանեքենուհի Գոհար Հարությունյանն այժմ էլ մոդելային կազմվածք ունի, թեև 3 բալիկ է ունեցել: Շատ կանանց համար, սա պարզապես երազանք է: BlogNews.am-ի հետ զրույցում Գոհարն ասաց, որ հատուկ միջոցների չի դիմում նիհարիկ լինելու համար:

«Ես երբեք չեմ ունեցել քաշի խնդիր: Իմ նիհարության «գաղտնիքը» թաքնված է այնտեղ, որ շատ հոգատար մայրիկ եմ ու հենց բալիկներիցս մեկը հիվանդանում է, կամ ինչ-որ բան է պատահում, անմիջապես ախորժակս փակվում է և շատ արագ նիհարում եմ: Վերջերս 1 շաբաթում 7 կգ նիհարեցի,- նշեց նախկին մոդելը ու հավելեց, որ կարևորում է սպորտով զբաղվելը կարևոր է, թեև ինքն էլ մշտապես չի զբաղվել,- Վերջերս մեկ ամիս սպորտով էի զբաղվում, սակայն շոգերի պատճառով դադար տվեցի»:

10397810_1025547880806116_2215763924749184339_n

Գոհարը վստահ է՝ եթե ինքն ունենար ավելորդ քաշ, կազատվեր դրանից. «Շատ եմ կարևորում, որ մարդը հասնի իր նպատակին: Ես այդ առումով շատ բախտավոր եմ, սակայն համոզված եմ՝ եթե ունենայի շուտ գիրանալու խնդիր, կպայքարեի: Պետք չէ շատ ուտել: Ես չեմ հավատում, երբ մարդիկ ասում են՝ ոչինչ չեմ ուտում, բայց չաղանում եմ: Կարելի է գոնե ուշ ժամերի չուտել և քչացնել խմորային ուտեստները: Պետք է նաև առավոտյան շուտ նախաճաշել: Այդ առումով՝ ես որոշ չափով կանոնակարգված եմ սնվում»:

1690037_802483653112541_269807554_n

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիրը խոստովանեց, որ ինքն էլ ունի քաշի խնդիր, սակայն հակառակ տեսանկյունից. «Ինձ մոտ հակառակ խնդիրն է՝ ինձ ավելի շատ սազում է մի քանի կիլոգրամ ավելի, սակայն չեմ կարողանոմ հասնել դրան: Ես կարող եմ մեծ դժվարությամբ մի քիչ գիրանալ և շատ արագ կորցնել այդ կիլոգրամները: Հայերի հետ նիհարիկությունը խնդիր է՝ ասում են՝ հո հիվանդ չես, մի քիչ չաղացի, սակայն երբ արտերկիր եմ գնում, հիանում են, ասում են՝ ինչպես կարելի է 3 երեխայի հետ այսքան նիհար լինել»:

IMG_8733

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս