
«Բարսելոնան» գտել է Պեդրոյին փոխարինողին

Իսպանական El Mundo Deportivo պարբերականը վստահեցնում է, որ Պեդրո Ռոդրիգեսը հեռանալուց հետո «Բարսելոնայում» նրան փոխարինելու կգա Լուիս Էնրիկեի նախկին թիմի` «Սելտայի» հարձակվող Նոլիտոն, ով ժամանակին հանդես է եկել նաև «Բարսելոնա Բ-ում»:
Ըստ աղբյուրի, գործարքը կկայանա Պեդրոյի տեղափոխության պաշտոնական հաստատումից հետո, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա օգոստոսի 5-ին կայանալիք Գամպերի գավաթի խաղարկության ավարտից հետո:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, «Բարսելոնան» ձեռք կբերի 28-ամյա Նոլիտոյի տրանսֆերը 18 միլիոն եվրոյի դիմաց, սակայն մինչև հունվար ֆուտբոլիստին վարձակալությամբ կթողնի իր ներկայիս թիմում:
«Բարսելոնա Բ-ում» խաղալու ընթացքում Նոլիտոն հասցրել է 2 պաշտոնական հանդիպման մասնակցել նաև «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում:
Սիրարփի Աղաբաբյան