
Հենրիխ Մխիթարյան. «Ոչ ոք ինձ «Բորուսիայի» կազմում տեղ չի երաշխավորել»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ մարզչի փոփոխությունով ակումբի աշխատանքում ինքը գրեթե ոչ մի տարբերություն չի նկատում: Հիշեցնենք որ այս ամառ «Բորուսիայից» հեռացավ Յուրգեն Կլոպը և թիմը գլխավորեց Թոմաս Տուխելը:
-Տուխելը մարզման պրոցեսում փոփոխություններ է կատարել և խաղը նույնպես մի փոքր այլ է,- ցիտում է Մխիթարյանին spox.com-ը: Բայց այդ փոփոխությունները շատ աննշան են:
-Դու ո՞ր դիրքում եք խաղալու:
-Այն դիրքում, որը կընտրի ինձ համար մարզիչը: Բացի դրանից, ոչ ոք ինձ տեղ չի երաշխավորել կազմում: Դրա համար պետք է շատ աշխատել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը