
Արմեն Աշոտյանը Ջավախքում է

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ջավախքում է: Ֆեյսբուքյան իր էջում նախարարը այդ մասին գրառում է կատարել, որում ասվում է.
«Ջավախքում հանդիպում ունեցա Ախալքալաքի շրջանի երիտասարդական կենտրոնում։ Ներկա էին մանկավարժներ, ուսանողներ, մտավորականներ։ Խոսեցինք Ջավախքի կրթական և այլ խնդիրների մասին։ Որոշ հարցերին լուծումներ կտրվեն Հայաստանում ։ Որոշ հարցեր էլ կբանակցվեն իմ վրաց գործընկերների հետ։
Հետագայում ևս աջակցելու եմ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի գործունեությանը:
Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում գործած առաջին գորգի կտրման արարողությանը մասնակցեցի և նվեր ստացա ջավախահայ աղջիկների ձեռքերով գործած ԱՆՄՈՌՈՒԿ գորգը։»