Բաժիններ՝

«Ուլիսը» նոր կազմով պատրաստ է նոր մրցաշրջանին

Օգոստոսի մեկին մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը: Մինչ առաջնության մեկնարկը «Ուլիսն» ավարտին հասցրեց իր թիմի համալրումը: Երևանյան ակումբը պայմանագրեր ստորագրեց մի շարք նոր ֆուտբոլիստների հետ:

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղարությունը ներկայացնում է «Ուլիսի»՝ նոր մրցաշրջանի համար նախատեսված հայտը.

Դարպասապահներ

Գոռ Մարտիրոսյան, Տիգրան Կանդիկյան, Պապին Թևոսյան

Պաշտպաններ

Արտաշես Առաքելյան, Բեն Ազիզ Իսմա Զագրե, Արտակ Անդրիկյան, Ալեքսանդր Յուշին, Դավիթ Լոմայա, Սոսլան Կալմանով, Ասլան Կալմանով

Կիսապաշտպաններ

Կլաուդիո Ֆերմին Տորրեխոն, Ալեքսանդր Հովհաննիսյան, Արմեն Տիգրանյան, Նարեկ Գյոզալյան, Նարեկ Դավթյան, Դան Մուզեյի Սերենկումա, Սոլոմոն Իմե Ուդո, Զախար Դիլանյան, Անդրեյ Շախկելդյան, Դրիլոն Բերիշա, Էլ-Բեկայե Դիակիտե, Դավիթ Զաքարյան, Միլյուտին Իվանովիչ

Հարձակվողներ

Բեսիկ Չիմակաձե

Պավել Կոնդրախին

Յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր տարբեր ժամանակահատվածով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս