
«Շիրակ» երկարաձգել է պայմանագրերն 9 ֆուտբոլիստի հետ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գյումրին ներկայացնող ակումբը մեկ տարով երկարաձգել է պայմանագրերը դարպասապահներ Գոռ Էլյազյանի և Նորայր Աբրահամյանի, պաշտպաններ Գևորգ Հովհաննիսյանի և Միլոշ Ստամենկովիչի, ինչպես նաև կիսապաշտպաններ Գոռ և Էդգար Մալաքյանների և Կարեն Ալեքսանյանի հետ։ Նշված ֆուտբոլիստների հետ պայմանագրերն ուժի մեջ են լինելու մինչև 2016թ. հուլիսի 31-ը:
Չորս տարով երկարաձգվել են պայմանագրերը պաշտպաններ Արման Ասլանյանի և Արման Թադևոսյանի հետ; Պայմանագրերը կգործեն մինչև 2019թ. հուլիսի 31-ը:
Սիրարփի Աղաբաբյան