Բաժիններ՝

«Ի՞նչ սուտ բան է ասել Սուրիկ Խաչատրյանը». aravot.am

«Էս երկրում մի հզոր իշխանավոր կա, նրան էլ տապալեք, հետո լրագրողներն ի՞նչ են անելու: Սուրիկ Խաչատրյանն արժանավոր իշխանավոր ու լավ մարզպետ է»,- Aravot.am-ին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը՝ անդրադառնալով օմբուդսմենի մտահոգությանը Սդղի Գյոլ կոչվող տարածքում մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ օմբուդսմենը օրեր առաջ ասել էր, թե շատ մտահոգիչ է, երբ պետական պաշտոնյան կեղծ տեղեկատվություն է տրամադրում կամ ստում է հասարակությանը, հույս ունեմ, որ գործընթացները կբերեն այնպիսի վիճակի, որ մենք կհասկանանք, թե ի սկզբանե ինչ էր նկատի ունեցել մարզպետը, ասելով, որ իր տղան կապ չունի»: Հիշեցնենք, որ մարզպետը ավելի վաղ պնդում էր, որ իր տղան չի մասնակցել ծեծկռտուքին: Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը օմբուդսմենի հայտարարության համար մեղադրում է լրագրողներին, պնդում է, որ մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն չի հայտնել, լրագրողներն են սխալ տեղեկություններ գրել. «Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ իմ տղան մասնակից չէ ծեծին, նա չի ասել, տղաս ներկա չի եղել ծեծին, ի՞նչ սուտ բան է ասել Սուրիկ Խաչատրյանը, ոչ մի սուտ բան չի ասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31