
«Չելսին» Սթոունզի վերաբերյալ երրորդ առաջարկությունն է պատրաստում

«Էվերթոնի» երկու մերժումից հետո «Չելսին» չի խաղաղվում իր փորձերում՝ անել այնպես, որպեսզի Ջոն Սթոունզը դառնա թիմի ֆուտբոլիստ, և պատրաստվում է կատարել իր երրորդ առաջարկությունը երիտասարդ պաշտպանի վերաբերյալ:
Մի քանի շաբաթների ընթացքում «կապույտները» երկու անգամ խոշոր առաջարկություն են արել «Էվերթոնին»` կապված Անգլիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի հետ, բայց երկու անգամ էլ «պինդ» մերժում են ստացել: «Էվերթոնը» հասկացրել է, որ չի պատրաստվում վաճառել «Սթոունզին», նույնիսկ 20+ մլն ֆունտով:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Telegraph-ը, «Չելսիի» նախագահ Բրյուս Բակը պատրաստվում է իր գործընկերոջը` Բիլ Քենրայթին, կատարել հերթական լուրջ տրանսֆերային առաջարկը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Անգլիայի չեմպիոնները ցանկանում են խլել Ռիո Ֆերդինանդի ռեկորդը: Նա իր ժամանակին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 34 մլն ֆունտով: Մինչ աժմ սա Անգլիայի Պրեմիեր լիգայում պաշտպանի ձեռքբերման ամենաբարձր գինն է:
«Բարնսլիի» սան Ջոն Սթոունզը 2013թ. գնվել է 3 մլն ֆունտով` Դևիդ Մոյեսի կողմից: 2 մրցաշրջանի ընթացքում «Էվերթոնի» կազմում նա անցկացրել է 44 հանդիպում: Սթոունզն արդեն 4 հանդիպում է անցկացրել նաև Անգլիայի հավաքականի կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը