
Միխայիլ Շումախերի վիճակը բարելավվել է

Գերմանացի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի առողջական վիճակը բարելավվել է: Այս մասին ինչպես տեղեկացնում է TASS-ը, հայտնել է նրա մենեջեր Սաբինա Քեմը:
«Կան ոչ մեծ հաջողություններ: Դրանք վերականգնման հույս են ներշնչում»,-ասել է մենեջերը: Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոնը ծանր վնավածք է ստացել 2013թ. դեկտեմբերի 29-ին դահուկավարելիս:
Ավելի քան կես տարի ավտոարշավորդը գտնվում էր արհեստական կոմայի վիճակում:
2014 թվականի սեպտեմբերից Շումախերը վերականգնողական կուրս է անցնում Ժնևի իր առանձնատանը: