Բաժիններ՝

Բասկետբոլ. Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ օգոստոսի 1-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կկայանան 3×3 բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության ընտրական 3-րդ ենթախմբի հանդիպումները, որին կմասնակցի նաև Հայաստանը:

Հավաքականում հանդես կգան Հակոբ Անուշյանը, Սերգեյ Պոդկոլզինը, Միխայիլ Եգորովը և Մաքսիմ Կնյազևը, իսկ հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:

Ընտրական փուլին մասնակցելու են նաև Ֆրանսիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Դանիայի, Լատվիայի և Շվեյցարիայի հավաքականները: Առաջին 5 հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն իրավունք կստանան մասնակցել եզրափակիչ փուլին, որը տեղի է ունենալու Բելառուսում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031