Համաշխարհային ֆուտբոլի 10 ամենաազդեցիկ մարդիկ
ESPN-ի վարկանիշի գագաթը, որտեղ կան Մեսսին և Ռոնալդուն, իսկ Բլատերը զիջում է ոչ միայն Պլատինիին:
1. Միշել Պլատինի – ՈւԵՖԱ-ի նախագահ:
Մարդ, ով շուտով, ամենայն հավանականությամբ, կսկսի համատեղել ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահների պաշտոնները: Ինչ-որ ժամանակ հասնելով գագաթին՝ որպես ֆուտբոլիստ, Պլատինին հիմա հասել է գագաթին՝ որպես քաղաքական գործիչ: Բայց այս ընթացքում նա բավականին կորցրել է իր համբավը: Նրա շատ նախաձեռնություններ դրականորեն չեն ընդունվում:
2. Ժորժե Մենդեշ – գործակալ:
Ժամանակակից գլխավոր ֆուտբոլային սուպեր գործակալ, ով ներկայացրել կամ ներկայացնում է գլխավոր աստղերին. Ռոնալդու, Դի Մարիա, Կոստա, Ֆալկաո, Համես, Մոուրինիո:
Մենդեշը մասնակցել է պատմության ամենախոշոր տրանսֆերներին և սերտ կապերի մեջ է այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Ռեալը» և «Չելսին»:
3. Ռիչարդ Սկադեմոր – Անգլիայի Պրեմիեր լիգայի նախագահ:
Մարդ, ով ղեկավարում է աշխարհի ամենահարուստ և հանրահայտ լիգան և պատասխանատու է այն բանի համար, որ անընդհատ ու անընդհատ նոր ռեկորդային հեռուստատեսային պայմանագրեր կնքվեն:
4. Կառլ Հայնց Ռումենիգե – «Բավարիայի» նախագահ և եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավար:
Նախկին սուպեր հարձակվող, ով կանգնած է Գերմանիայի ամենահզոր ակումբի ֆինանսական հաջողությունների հետևում:
5. Լիոնել Մեսսի – «Բարսելոնայի» հարձակվող:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի 4 տիտղոս, Իսպանիայի առաջնությունում, «Բարսելոնայում» և Չեմպիոնների լիգայում խփած գոլերի ռեկորդներ:
6. Ֆլորենտինո Պերես – «Ռեալի» նախագահ:
Մարդ, ով սիրում է գնել աստղերին: Երբ 2000թ. նա եկավ իշխանության, պայթեցրեց տրանսֆերային շուկան և ստեղծեց «Գալակտիկոսը»: Նա այդ ժամանակ գնեց Լուիշ Ֆիգուին, Զինեդին Զիդանին, Ռոնալդոյին և Դևիդ Բեքհեմին: Գլխավորելով Մադրիդը երկրորդ անգամ` նա միանգամից գնեց Կակային և Ռոնալդուին, իսկ հետո՝ նաև Բեյլին: Շնորհիվ այսպիսի քաղաքականության՝ «Ռեալը» մինչ օրս էլ համարվում է աշխարհի ամենաթանկ ակումբը:
7. Նասեր Ալ-Խելաիֆի – beIN Media Group-ի ղեկավար և «ՊՍԺ»-ի սեփականատեր:
2011թ. Քաթարի նախկին թենիսիստը գլխավորեց Qatar Sports Investments-ը, ձեռք բերեց «ՊՍԺ»-ն և սկսեց աստղերի ձեռքբերումը: Ոչ մի ակումբ այդքան գումար չի ծախսում աշխատավարձի վրա, ինչպես «ՊՍԺ»-ն:
8. Զեպ Բլատեր – ՖԻՖԱ-ի նախագահ:
Մինչև նոր ընտրությունները, որը նշանակված է 2016թ. փետրվարին, մնում է համաշխարհային ֆուտբոլի ամենաազդեցիկ ֆիգուրներից մեկը:
9. Կրիշտիանու Ռոնալդու – «Ռեալի» հարձակվող:
Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկն օգնում է այս մարզաձևին` դեպի իրեն ձգել ավելի ու ավելի շատ գումարներ: Պորտուգալացին ֆեյսբուքում ունի 104 մլն բաժանորդ, իսկ թվիթերում՝ 36 մլն: Նա ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող մարդկանցից մեկն է:
10. Ջանի Ինֆանտինո – ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար:
Մարդ, ով պատասխանատու է Պլատինիի մտքերի իրականացման համար: Նա նաև ղեկավարում է ռասիզմի դեմ պայքարը Եվրոպայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը