Վենետիկի հանձնաժողովը նախնական գնահատական է ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. panorama.am
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում Սահմանադրության նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը, որի եզրակացության մեջ ողջունում է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:
Հանձնաժողովի եզրակացության համաձայն, ստեղծված նախագիծը, որը հանձնաժողովի հետ բաց երկխոսության արդյունք է, «շատ լավ հիմք է» երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար:
«Այնուամենյանիվ, նախագծի վերաբերյալ մեր գնահատականը որոշ առաջարկներ է ներկայացնում փաստաթուղթը կատարելագործելու ուղղությամբ»,- նշվում է ՎՀ եզրակացության մեջ:
Այդպիսով, ՎՀ փորձագետները մասնավորապես, առաջարկում են հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու սահմանափակումները:
ՎՀ փորձագետները հորդորում են, որ ընտրական համակարգը չպետք է մանրամասնորեն ներկայացվի Սահմանադրության մեջ: «Առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության մասին դրույթը պետք է հանվի: Երկրորդ փուլի հնարավորությունը պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքում», -նշված է ՎՀ փորձագետների նախնական գնահատականի մեջ:
«Ընտրական համակարգը չպետք է մանրամասնորեն ներկայացվի Սահմանադրության մեջ: Առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության մասին դրույթը պետք է հանվի», -նշված է ՎՀ փորձագետների նախնական գնահատականի մեջ:
Ինչ վերաբերում է Սահմանադրության նախագծի դատական համակարգին առնչվող հատվածին, ապա «չպետք է քաղաքական որևէ միջամտություն կատարվի դատավորների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների հեռացման ու նշանակման գործընթացին»:
«Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել բանակցությունները քաղաքական բոլոր ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խուսափելու հետագա թյուրըմբռնումներից ու բարեփոխումների համար լայն դաշտ ապահովելու համար: Վենետիկի հանձնաժողովը ուրախ է շարունակելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը այս կարևոր բարեփոխումների հարցում»,- նշված է ՎՀ եզրակացության մեջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: