
Ռուսաստանում ձերբակալվածի հայրը դիմել է Օմբուդսմենին

Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվածի հայրը դիմել է Օմբուդսմենին և խնդրել աջակցություն իր որդուն ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու գործում:
Օմբուդսմենի աշխատակազմը գրագրության միջոցով ճշտել է, որ ձերբակալվածին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունը բավարարվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից:
Ձերբակալվածի հայրը Օմբուդսմենին տեղեկացրել է նաև, որ երկար ժամանակ տեղեկություններ չունի իր որդու մասին: Օմբուդսմենը գրություն է ուղարկել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին ձերբակալվածի հոգեկան և ֆիզիկական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:
ՌԴ Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովան տեղեկացրել է ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, որ քաղաքացին ազատ է արձակվել, այնուհետև ազատվելուց հետո տեղափոխել է ՌԴ Միգրացիոն ծառայություն և այնտեղից, ըստ ընթացակարգի կհանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին:
Արդյուքնում, ձերբակալվածի հայրը տեղեկացրել է Օմբուդսմենին, որ իր որդին տեղափոխվել է Հայաստան, դատավճռով արդարացվել է և ներկայումս գտնվում է ազատության մեջ: