
Մադոննայի նախկին ամուսինը՝ աշխարհահռչակ ռեժիսոր Գայ Ռիչչին, ամուսնացել է

Երեկ բրիտանական Էշքոմբ դղյակում կայացել է հայտնի ռեժիսոր Գայ Ռիչչիի ու մոդել Ջեքի Էյնսլիի ամուսնությունը, հայտնում է spletnik.ru-ն:
Հանդիսավոր արարողությունը կայացել է գաղտնիության պայմաններում, սակայն որոշ հյուրերի հաջողվել է լուսանկարվել հայտնի անձանց հետ, ինչպես նաև լուսանկարել հարսնացուին:
Նշվում է, որ հարսանիքին ներկա են եղել կինեմատոգրաֆի ու շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր՝ Ջորջ և Ամալ Քլունիները, Սթինգը, Բեքհեմ ընտանիքը, Գվինեթ Փելթրոուն ու Բրեդ Փիթը:
Անձամբ հարսնացուն հարսանիքից առաջ Instagram-ում տեղադրել էր զգեստի ու քողի լուսանկարները:
Գայ Ռիչին ու Ջեքի Էյնսլին սկսել էին հանդիպել 2010 թվականից՝ Մադոննայի հետ ամուսնալուծվելուց մի քանի տարի անց:
Զույգը նշանադրվել էր 2011 թականին: