![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԿ-ի ԱԽ-ին կառաջարկվի նորից քվեարկել «Բոինգի» հարցով միջազգային դատարանի ստեղծման օգտին
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/1154416654.jpg)
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը Associated Press-ին հայտնել է, որ մոտակա ամիսներին Մալայզիան, Ավստրալիան, Նիդեռլանդները, Բելգիան ու Ուկրաինան կառաջարկեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դարձյալ քվեարկել Ուկրաինայի Դոնեցկի մարզում աղետի ենթարկված ինքնաթիռի կործանման կապակցությամբ միջազգային դատարան ստեղծելու օգտին:
«Մենք չենք պատրաստվում հանձնվել: 2 ամիս անց մենք կունենանք ամփոփիչ եզրակացությունը: Այդ ժամանակ ի՞նչ կասի Ռուսաստանը: Մենք, անկասկած, ևս մեկ անգամ կփորձենք ստանալ համաշխարհային հանրության աջակցությունը»,- հայտարարել է Կլիմկինը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հուլիսի 29-ին քվեարկության էր դրել մի շարք երկրների նախաձեռնած՝ միջազգային դատարան ստեղծելու բանաձևը, որի նպատակն էր պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր մեղավոր են 2014թ. կործանված ուղևորատար ինքնաթիռի հարցում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելափակեց բանաձևի քվեարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում: ՌԴ արտգործնախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ բացատրել էր, թե բանաձևին դեմ քվեարկելու պատճառը եղել է քննարկման «քաղաքականացված» լինելը:
Փաստաթղթի օգտին քվեարկել էր ԱԽ-ի 11 անդամ, Չինաստանը, Վենեսուելան ու Անգոլան ձեռնպահ էին քվեարկել: