
Կրակոցներ` հայ դիրքապահների ուղղությամբ. հակառակորդը խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 30-ին և լույս 31-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 ու ՀՀՆ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն