Բաժիններ՝

Ադանայում զինված հարձակում է իրականացվել ոստիկանների վրա, կան զոհեր

Թուրքիայի Ադանա նահանգում ոստիկանության վարչության վրա զինված հարձակում է իրականացվել, հայտնում է APA-ն:

Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները ցանկացել են ներխուժել ոստիկանական վարչություն, սակայն ոստիկանները դիմադրություն են ցույց տվել:

Հրաձգության հետևանքով 2 ոստիկան է սպանվել, հարձակում իրականացնողներից 2-ն սպանվել են, ևս 2 զինյալ կարողացել է հեռանալ դեպքի վայրից:

Սպանված զինյալներից մեկի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ սպանվածը ցանկացել է սարքը գործի դնել ոստիկանական շենքի ներսում: Դեպքի վայր ժամանած մասնագետները վնասազերծել են պայթուցիկ սարքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031