Բաժիններ՝

Կիսապաշտպան Յան Մ’Վիլլան հաստատել է Մոսկվայի «Դինամոյում» լեգեոներներից գումար շորթելու փաստերը

Ակումբի աշխատակիցները ճնշում են գործադրում մոսկովյան «Դինամոյի» արտասահմանցի ֆուտբոլիստների վրա:

Ֆրանսիացի կիսապաշտպանը պատմել է, որ Դինամոյի անվտանգության ծառայության ղեկավար Պավել Կոնովալովն իրենից 10 հազար դոլար է պահանջել` ակումբի կողմից ժամանակավոր վարձակալած բնակարանի դիմաց: Ընդ որում, ինչպես հաղորդում է LifeNews-ը, ֆուտբոլիստը դեռևս գործող պայմանագիր ակումբի հետ չունի.

– Յան, դա ճի՞շտ է, որ Դուք աշխատավարձ «Դինամոյում» չեք ստացել, բայց Ձեզանից գումար են պահանջել:

– Այո, դա ճիշտ է:

– Դա ինչ-որ ձևով խանգարո՞ւմ է մարզումներին:

– Ինչպե՞ս կարելի է կենտրոնանալ այդպիսի իրավիճակում, եթե նրանք անընդհատ ճնշում են գործադրում ինձ վրա:

– Ընդհանրապես, ինչ-որ տեղ` Եվրոպայում, Դուք այսպիսի իրավիճակի հանդիպե՞լ եք:

– Ոչ մի տեղ: Սա ինձ համար շոկ էր:

– Այս կապակցությամբ չունե՞ք արդյոք այստեղից շուտ հեռանալու ցանկություն:

– Ես այնպիսի շոկի մեջ եմ պատահածից, որ նույնիսկ չեմ կարողանում մտածել այդ թեմայի շուրջ:

Երկուշաբթի հայտնի դարձավ այս սկանդալի մասին, որ տեղի էր ունեցել «Դինամոյում»: Պարզվել է, որ անվտանգության ծառայության ղեկավարը ֆրանսիացի ֆուտբոլիստից պահանջել է 10 հազար դոլար, որից հետո ծեծել է թարգմանիչ Իգոր Ցարուշին, ով, ակումբի աշխատակցի կարծիքով, վատ էր թարգմանում Յանին` պահանջվող ինֆորմացիան: Մ’Վիլլան ստիպված էր դուրս գալ բնակարանից, սակայն ավելի ուշ նա վերադարձել է իր բնակարան` զինվելով սովորական կացնով:

Իգոր Ցարուշը շաբաթվա սկզբին պատմել է, որ «Դինամոյում» գործում է տուգանքների համակարգ` սպորտսմենների կատարած յուրաքանչյուր զանցանքի համար: Շահույթը գնում է ակումբի ադմինիստրատոր Վիկտոր Կուզմինին և անվտանգության ծառայության ղեկավար Պավել Կոնովալովին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս