Արտակ Ալեքսանյան. Երեք շաբաթում Կարպինն ինձ ավելի շատ բան տվեց, քան բոլոր մարզիչները` վերջին 4 տարում
Արմավիրի «Տորպեդոյի» պաշտպան Արտակ Ալեքսանյանը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի ղեկավարությամբ կատարված աշխատանքի տպավորություններով:
«Ազնվորեն ասած, նա ինձ երեք շաբաթվա մեջ ավելի շատ բան է տվել, քան բոլոր մարզիչները` վերջին 4 տարում: Դուք ինձ կհասկանայիք, եթե ներկա գտնվեիք Կարպինի թեորիայի դասին: Բացատրում է շատ պարզ և հասկանալի: Օրինակ` ինչպես ճիշտ դասավորվել մրցակցի հարձակման ժամանակ, կամ ինչ անել ստանդարտներին: Մտածում ես. «Այ քեզ բան, ախր ամեն ինչ շատ պարզ է:
Ինչո՞ւ ես դա ավելի շուտ չեմ նկատել»: Պատահական չէ, որ «Տորպեդոն» արդեն 4 խաղ գնդակ բաց չի թողնում: Թեորիան` շաբաթական 2-3 անգամ, տեսանյութ ենք դիտում 30-40 րոպե, և դաշտ` սկսում ենք աշխատանքը սխալների վրա»,- ցիտում է Ալեքսանյանին «Спорт-экспресс»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը