Միանձնուհիները Մադոննայի սկանդալային շոուում մերկապար կցուցադրեն
Մադոննայի նոր շոուում հանդես կգան միանձնուհիների պես հագնված մերկապարուհիներ: Այդ տեղեկությունը արդեն իր վրա է սևեռել ուղղափառ ակտիվիստների մեծ մասի ուշադրությունը, որոնք կտրականապես դեմ են նման տեսահոլովակի թողարկմանը, առավել ևս՝ այն հեռուստաընկերություններով ցուցադրելուն, հայտնում է softcraze.com-ը:
Սկանդալային երգչուհին առաջին անգամ չէ, որ որ շոկի է մատնում հանդիսատեսին իր էպատաժային ելույթներով: Նա արդեն մի շարք պրոմո-հոլովակներ է թողարկել՝ այդկերպ աջակցություն ցուցաբերելով իր Rebel Heart համերգային շրջագայությանը, որն սկսվելու է սեպտեմբերից:
Արդեն հայտնի է, որ նոր շոուով Մադոննան հանդես կգա ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում ու Ասիայում:
Նոր հոլովակները դիտելուց հետո շատերն են շոկի մեջ հայտնվել: Տեսանյութում միանձնուհիների զգեստներ հագած պարուհիները պտտվում են պիլոնի շուրջ ու շարժումներ անում: