Բաժիններ՝

Թողարկվել է Angry Birds բջջային խաղի շարունակությունը

Ֆիննական Rovio ընկերությունը հայտարարել է բջջային հայտնի Angry Birds խաղի երկրորդ մասի թողարկման մասին:

Խաղի հիմնական մեխանիզմն ու սյուժեն, նախորդի համեմատ, շատ չի փոխվել:
Օգտատերերին նախկինի պես առաջարկվում է կամիկաձե թռչունների օգնությամբ քանդել ամրոցներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Սիքվելը կարող է պարծենալ նաև նորացված գրաֆիկայով ու սաունդթրեքով:

Angry Birds 2 խաղի շնորհադեսին Rovio-ի գործադիր ղեկավար Պեկկա Ռենտալան հայտնել է, որ նոր վարկածը մշակվել է վերջին 3 տարում: «Այն ունի նոր ռազմավարական լուծումներ ու նոր հերոսներ»,-հայտնել է նա:

Հավելվածների խանութներում խաղը գնել ցանկացողներին զգուշացնելու են, որ դրա կոնտենտի մի մասը վճարովի է:

Օրիգինալ Angry Birds-ը լույս է տեսել 2009-ին ու դարձել պատմության մեջ ամենահայտնի բջջային հավելվածը:
Իր գոյության ամբողջ ընթացքում Angry Birds-ը բեռնվել է 2,5 մլրդ օգտատիրոջ կողմից:
Բացի խաղից՝ այսօր Angry Birds բրենդի ներքո այսօր վաճառվում են գրասենյակային իրեր, ափսեներ, հագուստ ու խաղալիքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս