Բաժիններ՝

Պաշտոնական. Սչեսնին «Ռոմայի» ֆուտբոլիստ է

Վոյցախ Սչեսնին 2015-16 թթ. մրցաշրջանում վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ռոմա», հայտարարել է ակումբի պաշտոնական կայքը:

Անցյալ մրցաշրջանում լեհ 25-ամյա դարպասապահՆ «Արսենալի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, այդ թվում՜ խաղալով նաև «Ասթոն Վիլլայի» դեմ` Անգլիայի գավաթի եզրափակչում:

Սչեսնին 2006թ. միացել է «Արսենալի» ակադեմիային և ընդհանուր առմամբ ակումբի կազմում անցկացրել է 181 հանդիպում: Դարպասապահն իր առաջին խաղն անցկացրել է 2009թ., 19 տարեկան հասակում:

2013-14 թթ. լեհը Պետեր Չեխի հետ կիսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ոսկե ձեռնոց» մրցանակը` «չոր» պահելով դարպասը 16 խաղում:

Հաղորդվում է, որ ըստ գործարքի՝ Վոյցախ Սչեսնին պետք է մշտական խաղային պրակտիկա ունենա:

Արդյո՞ք հետագայում «Ռոման» կարող է ձեռք բերել դարպասապահին, թե՞ ոչ, չի հաղորդվում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս