Բաժիններ՝

Ողբերգական պատահար Կոտայքի մարզում. 5-ամյա երեխան մահացել է. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Զառ գյուղից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհին ԶԻԼ ՄՄԶ մակնիշի 14 OO 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ակունք գյուղի բնակիչ 26-ամյա Զորիկ Խալաթյանը վարելով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել է դաշտամիջյան հատվածում: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Զ. Խալաթյանը, ուղևորներ Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչներ 46-ամյա Սամվել Սուքիասյանն ու 21-ամյա Համլետ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է մեկ այլ ուղևոր 5-ամյա Պետրոս Խալաթյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած երեխան վարորդի տղան է, իսկ վիրավորներ Ս. և Հ. Սուքիասյանները հայր ու որդի են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031