«Ռեալ Մադրիդը» չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Պեպեի հետ
A Bola-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից, այն էլ՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
32-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:
Եթե պայմանագիրը չերկարաձգվի, ապա 2016 թվականի հունվարի 1-ից Պեպեն կկարողանա բանակցություններ վարել ցանկացած թիմի հետ:
Ըստ աղբյուրի՝ «Ռեալ Մադրիդը», ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի պայմանագիրը Պեպեի հետ:
Պեպեն 2007 թվականից ի վեր խաղում է մադրիդյան ակումբում:
Սիրարփի Աղաբաբյան