Բաժիններ՝

Ես երջանիկ եմ «ՊՍԺ»-ում. Իբրահիմովիչ

Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր ապագայի շուրջ տարածված շշուկները:

Զլատան Իբրահիմովիչը կարծես թե չի պատրաստվում Միլան, քանի որ հայտարարում է, որ ինքը երջանիկ է «ՊՍԺ»-ում:

«Ֆրանսիական ակումբի հետ իմ պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, այնպես որ ես «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ եմ և երջանիկ եմ դրա համար: Իմ թիմը ֆանտաստիկ է և ես խաղում եմ մեծագույն ֆուտբոլիստների կողքին: Ես ապրում եմ Եվրոպայի լավագույն քաղաքում և հաճույք եմ ստանում դրանից: Ես ուրախ եմ, որ իմ նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում, սակայն ես «ՊՍԺ»-ի ֆուտբոլիս եմ»,-ասել է շվեդը:

Իբրահիմովիչը ասել է նաև, որ «ՊՍԺ»-ն հետաքրքիր նախագիծ է և համեմատել է այն «Չելսիի» հետ:

««ՊՍԺ»-ի մեջ բավականին մեծ գումար է ներդրվել, որպեսզի այն դառնա, եթե ոչ ամենամեծ ակումբը, ապա ակումբներից մեկը: Այդ վիճակում եր «Չելսին» սրանից 10 տարի առաջ: Աբրամովիչը գնեց ակումբը, մեծ ներդրումներ կատարեց և հիմա նրանք գտնվում են համաշխարհային ֆուտբոլի գագաթին: Բայց դրա համար ժամանակ պահանջվեց: Մեր նախագիծը չորս տարեկան է, բայց ամբողջ աշխարհում «ՊՍԺ»-ն արդեն հայտնի ակումբ է:

Իսկ ես առաջվա նման ցանկանում եմ զարգանալ, քանի որ զգում եմ, որ ուզում եմ և դեռ կարող եմ խաղալ»,-եզրափակել է Զլատան Իբրահիմովիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս