Ավտովթար Բջնի գյուղում. 62-ամյա վարորդը շինանյութով բարձված ԳԱԶ 53-ով կողաշրջվել է. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 35 փողոցի բնակիչ 62-ամյա Վալերի Կիրակոսյանը իր վարած Գազ 53 մակնիշի 32 UO 165 համարանիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել է պատին և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենան բարձված է եղել շինանյութով , իսկ վարորդին առաջին իսկ պահից օգնության են հասել գյուղացիները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: