Բաժիններ՝

Ռունին կիրականացնի մարզիչ դառնալու երազանքը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ կարիերան ավարտելուց հետո մտադիր է իրականացնել իր երազանքը և զբաղվել մարզչական գործունեությամբ։

«ESPN»-ն փոխանցում է ֆուտբոլիստի խոսքերը, ով ասել է, որ այժմ ամբողջությամբ կենտրոնացած է կարիերայի վրա, սակայն արդեն սկսել է ուսումնասիրել մրցակցի դիրքերը և մարտավարությունը:

«Մարզչական գործում պետք է շատ բաներ հասկանալ։ Պետք է տարբեր ոճեր ուսումնասիրել, մարտավարությունը կառուցել այնպես, որ մրցակցի ուժեղագույն կողմերը չեզոքանան»:

Հետաքրքիր է, որ Ռունին խուսափել է պատասխանել՝ թե արդյոք մի օր կդառնա՞ իր հարազատ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031