Մարիա Շարապովան երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի հայտնի մարդկանց Forbes-ի վարկանշային ցուցակը
Թենիսիստուհին առաջ է անցել Կիրկորովից, Լեպսից, Օվեչկինից և Կոկորինից:
Աշխարհի 2-րդ ռակետ Մարիա Շարապովան հերթական անգամ գլխավորել է Forbes-ի վարկածով Ռուսաստանի հայտնի մարդկանց վարկանշային ցուցակը, որը կազմվել է եկամուտների, ԶԼՄ-ներում հիշատակումների և որոնողական ցանցերում հարցումների քանակների հիման վրա:
Շարապովայի եկամուտը 1 տարվա ընթացքում 24.4 մլն դոլարից աճել է՝ մինչև 29.7 մլն դոլար: ԶԼՄ-ներում և հեռուստատեսությամբ հիշատակումներով Շարապովան երկրորդն է (7166 հիշատակում՝ 1 տարում): Իսկ «Яндекс»-ում հարցումների թվով նա գրավել է 30-րդ հորիզոնականը (830.955 հարցում):
Երկրորդ տեղը ցուցակում զբաղեցրել է Ֆիլիպ Կիրկորովը (եկամուտը` 10.4 մլն դոլար): Երրորդը դարձել է Գրիգորի Լեպսը (12.2 մլն դոլար):
Ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել NHL-ի 2 հոկեյիստ` Ալեքսանդր Օվեչկինը (12.2 մլն դոլար) և Եվգենի Մալկինը (9.9 մլն դոլար): Ֆուտբոլիստներից վարկանշային ցուցակում են հայտնվել «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը և «ԲԿՄԱ»-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը