Բաժիններ՝

Մենք ցանկանում ենք հաղթել առաջնությունը, Ռուսաստանի գավաթը և Չեմպիոնների լիգան. Միգել Դաննի

«Զենիթի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանը լրջորեն մտադրված է կրկնել «Բարսելոնայի» հաջողությունը և «թրեբլ» անել:

««Զենիթն» ակումբ է, որը ստեղծված է հաղթելու համար: Մենք ուզում ենք հաղթել Ռուսաստանի առաջնությունը, գավաթը և Չեմպիոնների լիգան: Յուրաքանչյուր գավաթ շատ կարևոր է: Մենք աշխատում ենք ամբողջ տարին, որպեսզի հասնենք այդ նպատակին: Հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք հաղթել ոչ միայն Ռուսաստանի առաջնությունը, այլ նաև Ռուսաստանի գավաթը և Չեմպիոնների լիգան»,- հայտարարել է Դաննին:

Անցյալ մրցաշրջանում «Զենիթը» երրորդն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ Եվրոպայի լիգայում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Լիգայի ապագա հաղթողին` «Սևիլիային»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս