Բաժիններ՝

«Ռեալը» քննարկում է Դավիդ Դե Խեային Սերխիո Ռամոսի հետ փոխանակելու հարցը

Ինչպես հայտնում է El Pais-ը, «Ռեալը» վերադառնում է Դավիդ Դե Խեային գնելու ակտիվ աշխատանքին և այն իրավիճակի լուծմանը, որում հայտնվել է Սերխիո Ռամոսը:

Արդեն առաջին ամիսը չէ, որ խոսակցություններ են գնում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի` «Ռեալ» հնարավոր տեղափոխության, ինչպես նաև՝ հակառակ ուղղությամբ շարժի մասին Սերխիո Ռամոսի, ով վիճել է սերուցքայինների ղեկավարության հետ: Ինչպես սպասվում է, մոտ օրերս նորից կսկսվեն բանակցություններն այս երկու ակումբների միջև:

El Pais-ը գրում է, որ Իկեր Կասիլիասի «Պորտու» տեղափոխվելուց հետո որոշում է կայացվել, որ պետք է բանակցություններ վարել Դավիդ Դե Խեայի տրանսֆերի վերաբերյալ: Թիմի 2 դարպասապահները` Կեյլոր Նավասը և Կիկո Կասիլյան, անվանվել են «օբյեկտիվորեն որակյալ, բայց ոչ բավարար լավը»:

Սերխիո Ռամոսի ճակատագիրը կարող է որոշվել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ անձնական հանդիպումից հետո: AS-ը գրում է, որ Պերեսն այցելել է Չինաստան, որտեղ պլանավորված են նրա և Ռամոսի բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, «Ռեալի» ղեկավարությունը վատ տարբերակ չի համարում ֆուտբոլիստների փոխանակությունը:

Իր հերթին՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել Դավիդ Դե Խեային, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, եթե փոխարենը հնարավոր լինի ստանալ Սերխիո Ռամոսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս