Բաժիններ՝

Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանների սպանության փաստով 3 մարդ է ձերբակալվել

Ձերբակալվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա նահանգի Ջեյլանպինար քաղաքում երկու ոստիկանի սպանության մեջ կասկածվողները:
Այսօր քաղաքի մի քանի հասցեներում խուզարկություններ են կատարվել, 3 մարդ ձերբակալվել է:

Ոստիկանությունն ուսումնասիրում է խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերը, որոնք կարող են մատնանշել նրանց առնչությունը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին 2 ոստիկանները գնդակահարվել էին իրենց տներում:
Հանցագործության պատասխանատվություն իր վրա է վերցրել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը ոստիկանների սպանությունները համարել է «վրեժխնդրություն» Սուրուչի ահաբեկչության համար, քանի որ սպանված ոստիկանները իբրև համագործակցել են ԴԱԻՇ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031