Բաժիններ՝

Վոյցեխ Սչեսնին «Ռոմայում» է, Խոսե Խուրադոն՝ «Ուոտֆորդում». տրանսֆերային նորություններ

Ֆերնանդո Լյորենտեն՝ Լուի Վան Գալի միստր իքսը

Թե՞ ոչ: Համենայն դեպս, հոլանդացին հայտարարել էր մոտակա տրանսֆերի մասին` չնշելով ֆուտբոլիստի անունը, և Mirror-ի տվյալներով՝ այդ հանելուկային անծանոթը կարող է լինել Ֆերնանդո Լյորենտեն: Mirror-ի տեղեկության փաստացի հաստատում դեռ չկա, բայց «Յուվենթուսը» վաղուց ուզում էր ազատվել իսպանացուց: Այնպես որ, հարկավոր է սպասել մանրամասների: Լյորենտեի տրանսֆերային արժեքը 12 մլն եվրո է:

Սչեսնին կտեղափոխվի «Ռոմա»

«Արսենալի» կիպերի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Ռոման» և «Շալկեն», սակայն չորեքշաբթի տեղեկություն ստացվեց, որ Սչեսնին կտեղափոխվի «Ռոմա»:

«Արսենալից» լրիվ հեռանալ նա հրաժարվել է:

«Ես այստեղ 16 տարեկանում չեմ եկել այն բանի համար, որ 26-ում հեռանամ: «Արսենալում» 2 այլ դարպասապահներ կան, ովքեր պետք է մրցակցեն հիմնական տեղի համար: «Արսենալն» իմ ընտանիքն է, և ես հավատում եմ, որ «Ռոմայում» խաղը կվերականգնի վստահությունն իմ ուժերի նկատմամբ և Արսեն Վենգերի ուշադրությանը կարժանանա»,- ասել է Վոյցեխ Սչեսնին:

Խոսե Խուրադոն տեղափոխվեց «Ուոտֆորդ»

Չորեքշաբթի առավոտյան «Սպարտակի» մամլո քարտուղարը տեղեկացրել է, որ Խուրադոյի վաճառքի հետ կապված բանակցություններ են ընթանում:

«Երբ ինֆորմացիա կհայտնվի «Սպարտակի» պաշտոնական կայքում, այն ժամանակ էլ կարելի կլինի խոսել Խուրադոյի տեղափոխման մասին»,- ասել է քարտուղարը:

Երեկոյան գործարքն արդեն հարթված էր, իսկ Խոսեն բուժզննության էր ենթարկվում անգլիական ակումբում և պայմանագիր էր ստորագրում:

«Ես շատ էի ցանկանում կարիերաս շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ոչ մի այլ պատճառ «Սպարտակից» հեռանալու համար չի եղել»,- ասել է Խուրադոն «Սպարտակի» պաշտոնական կայքին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս