Օբաման և Էրդողանը պայմանավորվել են կասեցնել զինյալների հոսքը Սիրիա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել ու պայմանավորվել «փակել օտարերկրացի զինյալների հոսքը ու ապահովել Թուրքիայի ու Սիրիայի սաhմանի անվտանգությունը»,-հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող ջանքերը՝ ուղղված օտարերկրյա զինյալների հոսքի կասեցմանը ու Սիրիայի հետ թուրքական սահմանի անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, Օբաման «հաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ ապահովել Թուրքիայի ազգային անվտանգությունը»:
«Ղեկավարները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը այդ ու այլ տարածաշրջանային հարցերով»,-ասվում է հաղորդագրության մեջ: