Պուտինը Բեռլուսկոնիին առաջարկել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Իտալիայի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին տրամադրել Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այս մասին ասել է անձամբ Բեռլուսկոնին Forza Italia կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը, հայտնում է La Stampa թերթը:
Պարբերականը ենթադրում է, որ Բեռլուսկոնին դժվար թե կատակ արած լինի, չնայած այն բանին, որ վերջինս սիրում է կատակել: Ինչպես նշում է իտալական թերթը, նա եղել է վատ տրամադրության մեջ ու բողոքել է իր ներկայիս վիճակից:
«Միայն մտածեք, Իտալիայում ինձ դուրս են մղում, իսկ միևնույն ժամանակ, Պուտինն ինձ ասել է, որ պատրաստ է ինձ ռուսական քաղաքացիություն տրամադրել ու նշանակել Ռուսաստանի էկոնմիկայի նախարար»,-ասել է Բեռլուսկոնին: