«Անգելա Մերկելը» նկարահանվել է ԼԳԲՏ ամսագրի գովազդում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կերպարը օգտագործվել է նոր ԼԳԲՏ Straight ամսագրի համար, հայտնում է The Independent-ը:
Մերկելի դերում նկարահանվել է Գերմանիայի կանցլերին «ջրի երկու կաթիլի պես նման» մի կին:
Գովազդում ասվում է, որ Գերմանիայի բնակիչների 62 տոկոսն աջակցում է միասեռ ամուսնություններին:
Սյուժեի համաձայն՝ Մերկելը տխուր կանգնած է պատուհանի մոտ: Նրան է մոտենում մի աղջիկ ու գրկում է: Պարբերականի Twitter-յան էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Ամբողջ աշխարհը ատո՞ւմ է Մերկելին: Այո, բացի այս կնոջից»:
Մերկելը բազմիցս է դեմ հանդես եկել միասեռ ամուսնություններին:
«Իմ հասկացողությամբ՝ ամուսնությունը տղամարդու ու կնոջ միություն է»,-հայտարարել է Մերկելը: