Բաժիններ՝

Մոգերինին հուլիսի 28-ին կայցելի Իրան

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 27-ին և հուլիսի 28-ին կայցելի Սաուդյան Արաբիա ու Իրան: Թեհրանում նա կքննարկի ատոմի հարցով համաձայնագրի կանքի կոչելուն վերաբերող հարցեր, ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում:

Հուլիսի 27-ին Սաուդյան Արաբիա այցի ընթացքում Մոգերինին կհանդիպի թագավորության իշխանությունների, ներառյալ՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրայի հետ: Նշվում է, որ նրանք կքննարկեն երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Հուլիսի 28-ին Ֆեդերիկա Մոգերինին կուղևորվի Իրան:
«Այցը հնարավորություն կտա մտքեր փոխանակել համաձայնագրի իրականացման վերաբերյալ, որում դիվանագիտության ղեկավար Մոգերինին պետք է ունենա կոորդինացնող դեր, ինչպես նաև կքննարկվեն տարածաժրջանային ու երկողմ հարցեր»,-ասվում է կոմյունիկեում:

Մոգերինին Իրանում կհանդիպի Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի, ինչպես նաև Իրանի ղեկավար մարմինների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031