Բաժիններ՝

Չիլիում սկսել են հետաքննել Պինոչետի իշխանության տարիների հերթական հանցագործությունը

Չիլիում սկսվել է գեներալ Ավգուստո Պինոչետի ղեկավարման տարիներին բողոքի ակցիայի ժամանակ զինվորականների կողմից երկու ուսանողների վրա բենզին լցնելու ու այրելու մասին գործը:

Դատավորը սկսել է բանակի նախկին 7 սպաների հարցաքննությունը, ովքեր կալանավորվել են այս շաբաթ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանք բոլորն էլ մեղադրվում են այդ 30 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությանն առնչություն ունենալու մեջ:

Ուսանողներ Ռոդրիգո Ռոխասի ու Կարմեն Կուինտանուի վրա բենզին էին լցրել ու այրել ցույցի ժամանակ: Ստացած վնասվածքներից Ռոխասը մահացել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս