Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը Քեյթլին Ջեններին մեղադրել է իր ընտանիքի հետ վատ վարվելու մեջ

Քիմ Քարդաշյանը Քեյթլին Ջենների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել՝ նրան մեղադրելով սեփական իմիջը Քարդաշյան ընտանիքի մյուս անդամների հաշվին կառուցելու ցանկության մեջ հայտնում է spletnik.ru-ն:

Այս մասին մամուլին հայտնի է դարձել Keeping Up with the Kardashians ռեալիթի-շոուի նոր սեզոնի թրեյլերից:

«Դու հիանալի տեսք ունես, քո ժամանակը եկել է, սակայն պարտադիր չէ բացասաբար արտահայտվել մեր ընտանիքի անդամների մասին ավելի հայտնի դառնալու համար»,-հայտարարել է Քիմ Քարդաշյանը:

Մինչ այդ, ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում Քարդաշյան-Ջեններ ընտանիքում առկա հնարավոր կոնֆլիկտի մասին, որի պատճառը սեռափոխությունից հետո Քեյթլինի հայտնիությունն է:

Ինչպես հայտնում են լավատեղյակ աղբյուրները, Քիմը մտավախություն ունի, որ ուշադրությունն իր անձի նկատմամբ կպակասի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031