Միջուկային գործարքը չի սպառնում մյուս երկրներին. Ռոուհանի
Իրանի կառավարության նիստում, որը հրավիրվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի միջուկային գործարքի մասին բանաձևի ընդունման կապակցությամբ, երկրի նախագահ Ռասան Ռոուհանին հայտարարել է, որ միջուկային համաձայնագրի կյանքի կոչումն ու պատժամիջոցների հանումը Իրանի վրայից, կուժեղացնեն Իրանի դիրքերը տարածաշրջանում, սակայն ոչ ի հաշիվ Իրանի հարևան պետությունների:
«Անկասկած, համաձայնագրի կյանքի կոչումը կհանգեցնի Իրանի ազդեցության ուժեղացմանը, սակայն դա չի կատարվի ի վնաս հարևան երկրների»,-ընդգծել է նա:
«Մոլորություն է, որ եթե Իրանը ուժեղանա, ապա կմիջամտի մյուս երկրների ներքին գործերին: Մենք վստահ ենք, որ այլ պետությունների գործերին միջամտությունը անթույլատրելի է ու ամեն ժողովուրդ ինքը պետք է որոշի իր ճակատագիրն ինքնուրույն: Սակայն մենք, իհարկե, պաշտպանելու ենք հալածյալներին ու պայքարելու ենք ահաբեկչական սպառնալիքի դեմ ամբողջ տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում, ու դրա համար մենք օգտագործելու ենք մեր ամբողջ հզորությունը»,-ասել է Ռոուհանին:
Նա ընդգծել է, որ միջուկային գործարքը ուղղված չէ ինչ-որ երրորդ երկրի դեմ: «Իրանը երբեք չի ունեցել ցանգվածային ոչնչացման զենք այն պատճառով, որ դա հակասում է ֆեթվային, կրոնական հրամանին, որը արձակել էր Իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդը»,-ասել է Իրանի նախագահը: