Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն բոյկոտել է «Ռեալի» մարզումը

Ֆուտբոլիստը չի կարողանում փոխըմբռնման հասնել գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի հետ:

Պորտուգալացին ժամանակից շուտ հեռացել է մարզումներից, այն ժամանակ, երբ նրա թիմակիցները շարունակում էին մարզվել: Չի բացառվում, որ դա կապված է ֆուտբոլիստի և մարզչի անհամաձայնությունների հետ:

Ըստ Sport.es-ի տեղեկության՝ Ռոնալդուն չի թաքցնում իր դժգոհությունը Բենիտեսի աշխատանքի մեթոդների հանդեպ: Մասնավորապես, ֆուտբոլիստին դուր չեն եկել մի քանի վարժություններ, որն անձամբ Բենիտեսն է առաջարկել խաղացողներին:

Բենիտեսը գլխավորել է մադրիդյան ակումբը 2015թ. հունիսին` փոխարինելով Կարլո Անչելոտիին: Դրանից առաջ Ռաֆա Բենիտեսը գլխավորում էր «Նապոլին» և թիմի հետ դարձել է Իտալիայի գավաթի և Սուպեր գավաթի 2014թ. հաղթող:

Ռոնալդուն հանդիսանում է «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» կազմերում նա դարձել է ազգային առաջնությունների հաղթող և մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս