Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հայտարարել է հարձակվողի տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է այն մասին, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակումն ակումբը հարձակվող կգնի:

Ըստ Լուի Վան Գալի խոսքերի՝ շուտով «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կկնքի հարձակվողական ոճի ֆուտբոլիստի հետ: Հոլանդացի մասնագետը բորբոքեց ինտրիգը և չհայտնեց ֆուտբոլիստի անունը, որը շուտով կուժեղացնի մանկունյանցիներին:

«Մենք գործարքի ձևակերպման պրոցեսում ենք: Նա հարձակվող է, բայց ոչ նրանցից մեկը, ում մասին գրում է մամուլը: Դուք ստիպված պետք է լինեք սպասել և ժամանակի ընթացքում ամեն ինչ կիմանաք: Տրանսֆերային պատուհանը բաց է մինչև օգոստոսի 31-ը, և մենք անպայման կհասցնենք»,- Վան Գալին ցիտում է Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս