Բաժիններ՝

Չինաստանն ատոմակայաններ կկառուցի Իրանում

Չինաստանը երկու ատոմակայան կկառուցի Իրանի հարավում՝ Մակրան շրջանում, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Մենք միաժամանակ ձեռնամուխ ենք լինում երկրում միանգամից 4 ատոմակայանների շինարարությանը հաջորդող երկու-երեք տարիներին: Ենթադրում ենք, որ նման մասշտաբային շինարարությանը կներգրավվի ավելի քան 20 հազար աշխատակից ու ինժեներ»,-ասել է նա:

Սալեհիի խոսքով՝ այսօրվա դրությամբ Իրանն ունի 90 տոննայի չափով «ծանր ջուր»:
«Մենք արդեն արտադրել ենք այդ նյութի բավարար քանակություն ու այլևս դրա կարիքը չունենք»,-նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը:

«Ինչ վերաբերում է ուրանի պահուստներին, ապա դրա պահոցներում կա 7-8 տոննա: Այդ պահուստների ճակատագիրը կորոշվի հաջորդող 4-5 ամիսներին»,-ասել է Սալեհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031