Բաժիններ՝

Քուրդ հայտնի երգչուհին հայտնվել է ԴԱԻՇ-ի «մահվան ցուցակում»

ԱՄՆ-ում բնակվող ծագումով քուրդ երգչուհի Հելլի Լավը (Հելեն Աբդուլլահ) նոր տեսահոլովակ է թողարկել, որը կոչվում է Revolution: Երգն ընկալվել է որպես ստեղծագործություն՝ ուղղված ԴԱԻՇ-ի գաղափարախոսության դեմ:

Ներկայում երգչուհին պարբերաբար հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում ու անգամ հայտնվել է ԴԱԻՇ-ի «մահվան ցուցակում», հայտնում է ֆիննական Iltalehti պարբերականը:

Հելլի Լավը Պարսից ծոցում պատերազմից հետո ընտանիքի հետ մեկնել էր Ֆինլանդիա, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ՝ երաժշտական բիզնեսում իր բախտը փորձելու համար:
2014 թվականին նա թողարկել էր Risk It All սինգլը՝ Քրդստանի անկախության, իսկ 2015-ին՝ ԴԱԻՇ-ի դեմ քրդերի պայքարի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս