Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.70C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 15.70C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն