Բաժիններ՝

Գողություն դեղատան սեղանից

Հուլիսի 21-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնում 1968 թ. ծնված Հայկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, «Մարտունու» բժշկական կենտրոնի տարածքում գործող դեղատան սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բաժին բերման է ենթարկվել 1945 թ. ծնված Սվետլանա Տ.-ն: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը և ներկայացրել է գողացված բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031