Ադրբեջանը դրական զարգացում է տեսնում ԵՄ-ի հետ համագործակցության մեջ. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Բաքվում համատեղ մամլո ասուլիս են տվել, հայտնում է Trend-ը:
Ալիևն իր խոսքում կարևորել է նրա այցը ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում: Նրա խոսքով՝ ԵՄ-ի ու Ադրբեջանի երկար տարիների համագործակցության շնորհիվ այսօր կա քննարկման ենթակա հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հարցերը:
«Մենք տեսնում ենք լավ, դրական զարգացում ԵՄ-ի ու Ադրբեջանի գործընկերային համագործակցության մեջ: Մենք ունենք սերտ քաղաքական կապեր, ու մենք այն ապագայում կընդլայնենք»,-հայտարարել է Ալիևը: