Չեչնիայում ՃՏՊ-ի հետևանքով 10 մարդ է մահացել

Չեչնիայի Վեդենսկի շրջանում ուղևորատար «Գազելի»՝ անդունդը գլորվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է Interfax-ը:

«Տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է մինչև 10 մարդու, ևս 8 մարդ տուժել է, այդ թվում՝ 2-ամյա մի երեխա»,-ասել է գործակալության զրուցակիցը: 6 մարդու առողջական վիճակը գնահատվում է որպես կայուն-ծանր:

Ինչպես գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, ՃՏՊ-ի պատճառն այն է, որ վարորդը չի կարողացել լեռնային ճանապարհին մեքենան ղեկավարել:

Հիշեցնենք, որ երեկ՝ Երևանի ժամանակով ժ. 20:20-ին, Վեդենսկու շրջանում ուղևորատար մեքենան գլորվել էր 200 մետր խորությամբ անդունդը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031