Հորդառատ անձրևները կաթվածահար են արել Մումբայը
Հորդառատ անձրևները, որոնք պատուհասել են Հնդկաստանի խոշորագույն Մումբայ քաղաքը, փաստացի կաթվածահար են արել քաղաքի կյանքը:
Խախտվել է ավտոբուսների ու գնացքների երթևեկությունը, քաղաքի որոշ շրջաններում այնքան ջուր է լցվել, որ տրանսպորտի աշխատանքն ստիպված են եղել ամբողջությամբ կանգնեցնել, հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Քաղաքի իշխանությունները փակել են մի շարք դպրոցներ ու հաստատություններ, էլեկտրականությունը որոշ տեղերում դադարեցվել է:
Անցած օրերին Մումբայում տեղացել է ավելի քան 60 մմ անձրև, դրանք մինչ այժմ շարունակվում են:
Հիդրոօթերևութաբանների հաղորդմամբ՝ եղանակային վատ պայմանները կշարունակվեն ևս մի քանի օր:
Ջրի մակարդակը քաղաքի որոշ շրջաններում կարող է գերազանցել երկուսուկես մետրը: